ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայրենասիրության դաս տվեց հայ լրագրողներին

Հայրենասիրության դաս տվեց հայ լրագրողներին
19.08.2024 | 11:08

Ալեն Դելոնի մասին շատ են գրում` թվարկելով նրա մարդկային օրինակելի հատկանիշները: Գնահատելի է, որ առնական գեղեցկություն կրող այս մարդը նույնքան գեղեցիկ էր իր հոգով:

Նպատակս չէ նրա առաքինությունների կամ կինոարվեստի մեջ ուեցած ձեռքբերումերի բնութագրությունը, որն իրականում վեր է ուժերիցս:

Հայ հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել նրա` Հայաստանում եղած ժամանակ իր վարքի մի դրսևորման վրա:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա դիտողություն արեց հայ լրագրողներին, որոնք հարցերը ֆրանսերեն էին տալիս` զարմացած հարցնելով, թե ինչու հայերեն չեն հնչում դրանք: Այնուհետև ընթացքում հասկացավ, որ լրագրողների մի մասը հարցերը ռուսերեն է տալիս, դարձյալ դիտողություն արեց:

Չգիտեմ` այդ լրագրողները դասեր առա՞ն իրենց հայկական հայրենասիրության դասեր տված Դելոնից, թե՞ ոչ, բայց եթե դասեր առած լինեին, հազիվ թե այսօր շարունակեին մեր լսողությունը լլկող իրենց վայրենախոսությունը:

Ահա ի թիվս այլոց` ինձ համար գնահատելի է այս համբավավոր ֆրանսիացու վերաբերմունքը մեր` ստրկահաճությամբ լիաթաթախ իրականությանը:

Դավիթ Գյուլզադյան

Դիտվել է՝ 6130

Մեկնաբանություններ